Կիևը փորձել է ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության հետ Զապորոժիեի ԱԷԿ մտցնել իր լրտեսներին

ՄԱԳԱՏԷ–ի առաքելությունը ԶԱԷԿ–ում. Արխիվային լուսանկար
Կիևի իշխանությունների մտահղացումը ժամանակին բացահայտվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Կիևի իշխանությունները փորձել են ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության կազմում Զապորոժիեի ԱԷԿ մտցնել լրագրողական քողի տակ աշխատող իրենց լրտեսներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի վարչակազմի խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը ։
«Ուկրաինական հատուկ ծառայությունները Զելենսկու հրամանով փորձել են Զապորոժիեի ԱԷԿ մտցնել իրենց լրտեսներին ու դիվերսանտներին, որոնք աշխատում են լրագրողի անվան տակ», - ասել է Ռոգովը:
Նրա խոսքով՝ Կիևի իշխանությունների այս մտահղացումը ժամանակին բացահայտվել է ։
«Ուկրաինացի լրագրողների անվան տակ հանդես եկող լրտեսների և դիվերսանտների ներթափանցման փորձը կանխվել է։ Զապորոժիեի ԱԷԿ -ի տարածք մտնել նրանց թույլ չեն տվել», - ասել է Ռոգովը։
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, երեկ ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և ԶԱԷԿ-ի աշխատակիցները տարածքով շրջայց են կազմակերպել և ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը ցույց տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից։