Խոցվել է ամերիկյան HARM հրթիռներին հարմարեցված ՄիԳ-29. ՌԴ ՊՆ

Օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան, ՌԴ ԶՈւ հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են ուկրաինական «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի դասակ և կառավարման 8 կետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերիSputnik. Խերսոնի մարզում խոցվել է ուկրաինական երկու Սու-25 գրոհիչ և ամերիկյան հակալոկացիոն HARM հրթիռների կիրառման համար ձևափոխված մեկ ՄիԳ-29 կործանիչ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։

«Բացի այդ, որսացել են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 14 արկ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռուսական ՀՕՊ–ը մեկ օրում ԴԺՀ–ում, Խարկովում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում 12 անօդաչու է խոցել։
ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներից 2-ը մշտական հիմունքներով կմնան Զապորոժիեի ատոմակայանում
Գերատեսչության տվյալներով` կիևյան ռեժիմը շարունակում է այս ուղղությամբ առանձին հատվածներում ամրանալու անհաջող փորձերը։ ՌԴ ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին զգալի կորուստներ են պատճառում ուկրաինական զորքերի ստորաբաժանումներին և պահուստներին։
«Այս ուղղությամբ մարտական գործողությունների մեկ օրում հակառակորդը կորցրել է 13 տանկ, 19 հետևակի մարտական մեքենա, 12 այլ մարտական զրահամեքենա, խոշոր տրամաչափի գնդացիրներով 11 պիկապ և ավելի քան 330 զինծառայող։ Գերի է վերցվել երկու գրոհային»,– ասել են նախարարությունում։
ՊՆ–ում հավելել են, որ մեծ կորուստների հետ կապված` 110-րդ մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների անձնակազմը հրաժարվել է կատարել մարտական առաջադրանքներն ու լքել է դիրքերը։
Վարձկանների ներհոսքն Ուկրաինա նվազել է ավելի քան 3,5 անգամ. Շոյգու
Օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան, ՌԴ ԶՈւ հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել է ուկրաինական «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի դասակ, կառավարման 8 կետ, ինչպես նաև 42 հրետանային ստորաբաժանում, կենդանի ուժ և զինտեխնիկա 134 շրջաններում։
«Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ խոցվել է 293 ինքնաթիռ, 151 ուղղաթիռ, 1864 անօդաչու, 372 ԶՀՀ, 4711 տանկ և այլ մարտական զրահամեքենա, 823 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մարտական մեքենա, 3364 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 5217 միավոր հատուկ մարտական ավտոմոբիլային տեխնիկա», – ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 190-րդ օրը։