ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Կալանավորվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության անձնակազմի գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնակատար, գեներալ Բեքիր Օրուջովը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այսօր քննվել է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։
Բաքվի ռազմական դատարանի որոշմամբ` Օրուջովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով: