ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գրասենյակի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և ՀԿԵ ղեկավար Ալեքսեյ Մելնիկովը Լոռու մարզի մոլոկանների Ֆիոլետովո գյուղում մասնակցել են նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ կազմակերպված հանդիսավոր հավաքին։
Այս տարի դպրոցն իր դռները բացել է 155 աշակերտի առաջ, որոնցից 22-ը առաջին դասարանցիներ են։ Տնօրեն Արամ Ղազարյանը սովորողների թիվը ռեկորդային է անվանել։
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գրասենյակի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և ՀԿԵ ղեկավար Ալեքսեյ Մելնիկովը Լոռու մարզի մոլոկանների Ֆիոլետովո գյուղում մասնակցել են նոր ուսումնական տարվա առթիվ կազմակերպված հանդիսավոր հավաքին
© Photo : Русский дом в Ереване
«Նախորդ տարիներին առաջին դասարան էր մտնում 12-15 հոգի»,- ասել է նա։
Շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին Գիտելիքի օրվա առթիվ՝ Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ մոլոկան համայնքը շատ արժեքավոր կապող օղակ է Ռուսաստանի և Հայաստանի միջև։
«Մենք գնահատում ենք, որ դուք Հայաստանում պահպանում եք ձեր մշակութային և հոգևոր ինքնությունը»,- ասել է դիվանագետը։
Երևանի Ռուսական տան անունից ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դպրոցին նվիրել է գեղարվեստական և ուսումնական գրքեր։
Ֆիոլետովո գյուղի դպրոցականը
© Photo : Русский дом в Ереване