ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը հասել է Զապորոժիեի ԱԷԿ. տեսանյութ

Կադրերը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։
Sputnik
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը հասել է Զապորոժիեի ատոմակայան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցի նախաշեմին Էներգոդարը գնդակոծության է ենթարկվել։ Անցած մեկ օրում Ուկրաինան ԱԹՍ-ներով ու հրետանիով ավելի քան 60 հարված է հասցրել քաղաքին։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին երեկ Զապորոժիե քաղաք հասնելուն պես վստահեցրել է, որ առաքելությունը կարող է անվտանգ իրականացվել: ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինացի դիվերսանտները փորձել են զավթել Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Դիվերսանտներից երեքին գերի են վերցրել, 40-ին` ոչնչացրել։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 189-րդ օրը։