Կարբիի եկեղեցու մոտ 27-ամյա երիտասարդը դանակահարել է 17-ամյա համագյուղացուն

ՀՀ ոստիկանություն
Դանակահարություն կատարած անձը ձերբակալվել և ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերիSputnik. Արագածոտնի Կարբի համայնքի եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, օգոստոսի 31-ին, ժամը 01.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով Կարբի գյուղից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:
Պարզվել է, որ օգոստոսի 31-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Կարբի համայնքի եկեղեցու մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել էր 27-ամյա համագյուղացին:
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացել է բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: