Իսպանիայում շոգից ավելի քան 4600 մարդ է մահացել

Արխիվային լուսանկար
Հուլիսին և օգոստոսին Իսպանիայում օդի ջերմաստիճանը հասել է մինչև քառասուն աստիճանի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Իսպանիայում այս ամառ շոգի պատճառով ավելի քան 4,6 հազար մարդ է մահացել։ Այս մասին են վկայում Կառլոս III-ի անվան առողջապահության ինստիտուտի կայքում ներկայացված տվյալները։
Մահացության ամենօրյա մոնիտորինգի համակարգի տվյալներով՝ հունիսի 1-ից օգոստոսի 30-ը շոգից մահացել է ընդհանուր առմամբ 4655 մարդ։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են հուլիսին և օգոստոսին՝ համապատասխանաբար 2223 և 1602 մահվան դեպքեր։
Հուլիսին և օգոստոսի սկզբին ամբողջ Իսպանիայում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 38-40 աստիճան: