Գեղարքունիքում բազալտի քարի և սև ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր են բացահայտվել

Վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում ապօրինի ընդերքօգտագործման տարածքներում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ապօրինի ընդերքօգտագործման հերթական դեպքերն է բացահայտել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում են ԲԸՏՄ–ից, օգոստոսի 31-ին տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Մարտունի-Գետափ ավտոճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերել են բազալտի քարի և սև ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր։
Վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում ապօրինի ընդերքօգտագործման տարածքներում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։
Բոլոր դեպքերով նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։