ԵՐԵՎԱՆ, 1 սեպտոմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղեկությւոնը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ին կբարձրանա 1-3 աստիճանով:
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ին կբարձրանա 1-3 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Աշնան առաջին գիշերը մայրաքաղաքում եղել է 22-24 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +37....+39 աստիճան տաքություն։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։