Վթար Սպիտակի ոլորաններում. Kia Sorento-ի վարորդը տեղում մահացել է

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 15:20-ի սահմաններում «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի 2-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 700 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում՝ առվի մեջ»,- գրում է կայքը:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Սարսափելի վթար Լոռիում. մահացել են 15 և 18 տարեկան 2 աղջիկ և 20–ամյա տղա
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան (որի վրայից պոկվել էր նաև գազաբալոնը և շպրտվել մոտ 300 մետր) տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: