Մահացել Է Միխայիլ Գորբաչովը

Միխայիլ Գորբաչով
ԽՍՀՄ նախկին նախագահը 91 տարեկան էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Մահացել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կենտրոնական կլինիկական հիվանդանոցին։
«Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովը ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացավ այսօր երեկոյան», - լրագրողներին ասել են հիվանդանոցում։
Mash Telegram-ի տվյալով՝ երեկ Գորբաչովը հիվանդանոց է տեղափոխվել՝ հեմոդիալիզ ստանալու։ Նա երիկամների խնդիրներ ուներ։
Նշենք, որ այս տարվա մարտին քաղաքական գործիչը դարձել էր 91 տարեկան։