Մահացել է 32-ամյա մոդել և դերասանուհի Չարլբի Դինը

Մոդել և դերասանուհի Չարլբի Դինը. Արխիվային լուսանկար
«Տխրության եռանկյունին» ֆիլմը, որում Դինը կատարել է գլխավոր դերերից մեկը, արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին: Աղջիկը նշանված էր իր մոդել գործընկեր Լյուկ Ուոքերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ում 32 տարեկանում մահացել է թոփ մոդել և սկսնակ դերասանուհի Չարլբի Դինը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընտանիքի հայտարարությունը:
Աղջիկը մահացել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում անսպասելի հիվանդությունից, այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Դինը ծնվել է 1990 թվականին Քեյփթաունում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Մանկուց աշխատել է որպես մոդել, որպես դերասանուհի իր նորամուտը նշել է 2010 թվականի «Մալեկ» ֆիլմում։ Նա նկարահանվել է բազմաթիվ գովազդային հոլովակներում։
Չարլբին ավելի հայտնի դարձավ այս ամռանը: Տաղանդավոր մոդելը «Տխրության եռանկյունին» ֆիլմում կատարեց գլխավոր դերերից մեկը։
Նա նաև նկարահանվել է «Մահացու մրցավազք 3», «Մի՛ քնիր», «Հարցազրույց Աստծո հետ», «Սև կայծակ» նախագծերում։ «Տխրության եռանկյունին» նրա վերջին ֆիլմն է։
Չարլբին նշանված էր իր մոդել գործընկեր Լյուկ Ուոքերի հետ։