Գորբաչովը երբեք չի կորցրել հավատը Ռուսաստանի ու ԱՄՆ–ի երկխոսության նկատմամբ. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն. Արխիվային լուսանկար
ԱՄՆ-ը միանում է Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ սգացող համաշխարհային հանրությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ Խորհրդային Միության առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը երբեք չի կորցրել հավատը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկխոսության հանդեպ և իր կյանքն անվանել է «հիշեցում այն մասին, թե ինչի կարելի է հասնել՝ իդեալներին հավատարիմ մնալով»։
Բլինկենը Գորբաչովի մահվան կապակցությամբ հայտնած հուշերում նշում է, որ Գորբաչովը երբեք չի կորցրել հավատը նման փոխազդեցության ուժի փոխակերպման նկատմամբ, նույնիսկ երբ նրա որոշ մեծագույն նվաճումների ուժը թուլացել էր:
«2018 թվականին նա գրել է. «Արդյո՞ք ուշ է վերադառնալ երկխոսությանը և բանակցություններին: Ես չեմ ուզում կորցնել հույսը... Մենք չպետք է հանձնվենք»: Նա ճիշտ էր, և նրա կյանքը հզոր հիշեցում է այն ամենի մասին, ինչին կարելի է հասնել, երբ մենք գործի դնենք մեր իդեալները»,– ասել է Բլինկենը։
Նրա խոսքով`Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ աշխատանքի արդյունքներից շատերը, ինչպիսիք են Սառը պատերազմի ավարտը, Բեռլինի պատի անկումը և ԱՄՆ-ի միջուկային զինանոցների կրճատման վերաբերյալ առաջին համաձայնագրի կնքումը, ԽՍՀՄ-ի համար անհասանելի կլինեին առանց այն քաջության և վճռականության, որը դրսևորեց Գորբաչովը։
«Մենք միանում ենք ամբողջ աշխարհի մարդկանց, ովքեր սգում են Միխայիլ Գորբաչովի մահը: Թերևս ոչ մի բառ ավելի սերտորեն կապված չէ պարոն Գորբաչովի հետ, քան «գլասնոստը» և բաց լինելը (открытость): Դրանք սազական են մի մարդու, ում բաց լինելը փոխեց մարդկության պատմության ընթացքը», - ասել է Բլինկենը:
Հիշեցնենք, որ Միխայիլ Գորբաչովը մահացել է օգոստոսի 30-ին` ծանր և երկարատև հիվանդությունից հետո, 91 տարեկանում։
Միխայիլ Գորբաչովն ու համաշխարհային առաջնորդները. լուսանկարներ