Երևանում վրաերթի զոհ է դարձել Մանանա Ասլամազյանը

2002 թվականին Ասլամազյանին շնորհվել է «Ռուսաստանի մեդիամենեջեր» մրցանակը՝ «Մեդիաբիզնեսի զարգացման գործում հատուկ ծառայություն» անվանակարգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Երևանում երեկ երեկոյան ավտովթարից մահացել է «Ինտերնյուսի» նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ավտովթարը տեղի է ունեցել մայրաքաղաքի Թումանյան փողոցում օգոստոսի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում։ Տուժածին հիվանդանոց է տեղափոխել վրաերթի ենթարկած «Tesla» մակնիշի ավտոմեքենայի 25-ամյա վարորդը։ Մանանա Ասլամազյանի կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել։
Նա 2000-2004 թթ. մամուլի, հեռուստառադիոհեռարձակման և զանգվածային լրատվության այլ միջոցների գործերով Ռուսաստանի դաշնային մրցակցային հանձնաժողովի անդամ էր։
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին ավտովթար է եղել. մեկ հոգի մահացել է, մեկն էլ` տուժել
2002 թվականին Ասլամազյանին շնորհվել է «Ռուսաստանի մեդիամենեջեր» մրցանակը՝ «Մեդիաբիզնեսի զարգացման գործում հատուկ ծառայություն» անվանակարգում։ «Կրթված լրատվամիջոցներ» հիմնադրամի նախկին ղեկավարն է։
Մանանա Ասլամազյանը մարզային հեռուստատեսության կադրեր նախապատրաստելու գործում իր ունեցած կարևոր դերի համար Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի կողմից արժանացել է հատուկ մրցանակի։ Վերջին շրջանում ապրում և աշխատում էր Հայաստանում։