Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում վաղվանից փոփոխություններ կլինեն

Նոր չվացուցակով փոխվում է գնացքների երթևեկության միջակայքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կատարվելու են որոշակի փոփոխություններ։ Տեղեկությունը հրապարակվել է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում։

Մասնավորապես` մետրոպոլիտենն աշխատանքը կսկսի առավոտյան ժամը 08։00-ից, կավարտի 23։00-ին։

Ըստ նոր չվացուցակի` գնացքների երթևեկության միջակայքը կկազմի 4,5-5 րոպե՝ ներկայիս 6 րոպեի փոխարեն։
Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն անցկացվելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը