Ամռան վերջին օրը Հայաստանում օդի ջերմաստիճանն ավելի կբարձրանա. եղանակի տեսություն

Երևանի փողոցներով քայլող պատանիներ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի տարածքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38-ից +40-ի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 36-38, գիշերը` 21-23 աստիճան տաքության սահմանում։
Եղանակի տեսություն
Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն անցկացվելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը