ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է տրամադրել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին։ Վարչապետի որոշումը հրապարակվել է e-gov.am հարթակում։
«Արմեն Փամբուխչյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի սեպտեմբերի 6-19-ը ներառյալ»,– ասված է փաստաթղթում։
Այդ ընթացքում Փամբուխչյանին կփոխարինի նրա առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը: