Իրաքից ներթափանցած տաք օդային հոսանքների ազդեցությունը պահպանվում է. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 1-3-ը կբարձրանա ևս 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում ևս օգոստոսի 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակի տեսություն
Մայրաքաղաքում օգոստոսի 30–ի գիշերը եղել է 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +36...+38 աստիճան։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ Իրաքից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը դեռ պահպանվում է. հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս 2-4 աստիճանով։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։