Բացասական և ողբալի. Բորելը` Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը. Արխիվային լուսանկար
ԵՄ-ն կշարունակի Կիևին ռազմական և ֆինանսական աջակցություն տրամադրել։ Եվրոպացի դիվանագետի համոզմամբ` Ուկրաինան արևմտյան պետությունների օգնության կարիքն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ խիստ բացասական և ողբալի, այս պահին բարելավման միտումներ չկան։ Այս մասին Պրահայում ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Այսօր մենք կշարունակենք քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը, որը, ցավոք, չի բարելավվում: Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը շատ վտանգավոր է, այսինքն՝ իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ շատ վատը»,- ասել է Բորելը:
Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի Կիևին տրամադրել անհրաժեշտ ռազմական և ֆինանսական աջակցություն։
Ավելի վաղ Բորելը հայտնել էր, որ ԵՄ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Կիևին զենքի մատակարարման ընդլայնման հնարավորությունը, քանի որ, նրա համոզմամբ, Ուկրաինան արևմտյան պետությունների օգնության կարիքն ունի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 187-րդ օրը։