ԱՄՆ-ն հայտնում է կապիկի ծաղիկով հիվանդ առաջին բուժառուի մահվան մասին

Տեխասի իշխանությունները պնդում են, որ սա մահվան ելքով առաջին դեպքն է նահանգի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան Տեխաս նահանգի իշխանությունները հայտնել են ԱՄՆ-ում կապիկի ծաղիկով տառապող առաջին մարդու մահվան մասին: Այս մասին հայտարարել է տեղի առողջապահության դեպարտամենտը։
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում կապիկի ծաղիկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Նշվում է, որ մահացածը թուլացած դիմադրողականությամբ տարեց բնակիչ է եղել Հարիս շրջանից, որի կազմում է Հյուսթոն քաղաքը:
«Գործն ուսումնասիրվում է՝ պարզելու համար, թե ինչ դեր է խաղացել կապիկի ծաղիկը»,-ասված է դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Տեխասի իշխանությունները պնդում են, որ սա առաջին նման դեպքն է նահանգի տարածքում։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ կապիկի ծաղիկով վարակված բուժառուի մահն առաջինն է երկրում։
Կապիկի ծաղիկը մեր սահմանների մոտ է. նախարարությունը` երկրում վարակի հնարավոր դեպքերի մասին