«Սիմաո» ՍՊԸ-ի կրեմային հրուշակեղենի արտադրամասի կասեցումը վերացվել է

ՍԱՏՄ տեսուչները կրկնաստուգում են իրականացրել և պարզել, որ խախտումները վերացվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է Երևանում գործող «Սիմաո» ՍՊԸ–ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի առանձին գործառույթի կասեցումը։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
По решению руководителя Инспекционного органа безопасности пищевых продуктов РА, приостановлена отдельная функция кондитерского цеха, принадлежащего ООО "Симао"
Վերացման որոշումը կայացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը։
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները կրկնաստուգմամբ փաստել են, որ նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները վերացվել են:
По решению руководителя Инспекционного органа безопасности пищевых продуктов РА, приостановлена отдельная функция кондитерского цеха, принадлежащего ООО "Симао"