Մեքենան ընկել է Կորեայի ձորը. վարորդը տեղում մահացել է, տուժածներ կան

Ձորում հայտնված մեքենա. արխիվային լուսանկար
Վարորդի դին ու տուժած ուղևորներին ձորից դուրս են բերել փրկարարները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Կորեայի ձորի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է օգոստոսի 28-ին` ժամը 21։36-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Ս., ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները ձորից դուրս են բերել տուժած երկու ուղևորներին, վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ու դի տեղափոխող ավտոմեքենաներին։
Ողբերգական վթար Դրմբոն-Մարտակերտ ճանապարհին. 16–ամյա պատանի է մահացել