Մեղրիի անցակետում հայտնաբերվել է սպանության համար 1999թ-ից հետախուզվող տղամարդ

51 տարեկան տղամարդու հայտնաբերման մասին հայ իրավապահները տեղյակ են պահել ռուս գործընկերներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ոստիկանները Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերել են 1999-ից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվող 51-ամյա տղամարդուն, տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերել և բաժին են բերման ենթարկել 51-ամյա Բագրատ Ն.-ին։ Նա 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (սպանությունը) մեղադրանքով:
53-ամյա տղամարդը 23 տարի հետախուզման մեջ էր. նա կալանավորվել է
Տղամարդուն կալանավորել են, նրա հայտնաբերման մասին տեղյակ են պահել ռուս գործընկերներին։