Դուգինայի սպանությունը նախապատրաստել էր ուկրաինական դիվերսիոն խմբի ևս մեկ անդամ. ԱԴԾ

Ցիգանենկոն Վովկի համար կեղծ պետհամարանիշ և փաստաթղթեր էր պատրաստել` իրականում գոյություն ունեցող Ղազախստանի քաղաքացու անունով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Լրագրող և քաղաքական գործիչ Դարյա Դուգինայի սպանությունը Նատալյա Վովկի հետ ծրագրել էր ուկրաինական դիվերսիոն խմբի ևս մեկ անդամ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։
«Միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Դարյա Դուգինայի սպանությունը Նատալյա Վովկի հետ միասին Մոսկվայում նախապատրաստել է Ուկրաինայի քաղաքացի, 1978 թվականին ծնված Ցիգանենկո Բոգդան Պետրովիչը, որը Ռուսաստան է ժամանել Էստոնիայից տարանցմամբ 2022 թվականի հուլիսի 30-ին և լքել Ռուսաստանի տարածքը Դարյա Դուգինայի մեքենայի պայթեցումից մեկ օր առաջ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ցիգանենկոն Վովկի համար կեղծ պետհամարանիշ և փաստաթղթեր էր պատրաստել` իրականում գոյություն ունեցող Ղազախստանի քաղաքացու` Յուլյա Զայկոյի անունով, ինչպես նաև Վովկի հետ համատեղ ինքնաշեն պայթուցիկ սարք է հավաքել Մոսկվայի հարավ–արևմուտքում գտնվող վարձակալած ավտոտնակում։
«Տեսանկարահանող սարքերի ուսումնասիրման արդյունքում փաստացի ապացուցվել է, որ սպանությունը կատարած Ուկրաինայի քաղաքացի, 1979 թվականին ծնված Նատալյա Վովկը անձամբ է հետևել Դարյա Դուգինային` «Տրադիցիա» փառատոնի հյուրերի համար նախատեսված ավտոկայանատեղիում», – հավելել են հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` օգոստոսի 20-ի երեկոյան մերձմոսկովյան Օդինցովսկի շրջանում ընթացքի ժամանակ մեքենա է այրվել, որը, քննչական մարմինների տվյալներով, կառավարել է լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան` հայտնի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դուստրը։ Նա մահացել է։ Նախնական վարկածի համաձայն` դեպքը տեղի է ունեցել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով։
Քրեական գործ է հարուցվել համընդհանուր վտանգ ներկայացնող ձևով կատարված սպանության հոդվածով։
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարելէ, որ բացահայտել է Դարյա Դուգինայի սպանությունը։