Բրիտանիայի ՌՕՈւ–ի ինքնաթիռները քաղաքացիական օդանավակայաններ կտեղափոխվեն

Ինքնաթիռ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աշխատակիցները մի քանի անգամ այցելել են երկրի քաղաքացիական օդանավակայաններ` պարզելու, թե արտակարգ իրավիճակների դեպքում որքան ինքնաթիռ և պահուստային հզորություն, ինչպես նաև ցամաքային անձնակազմ կարելի է տեղակայել այնտեղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Համաշխարհային երկրորդ պատերազմից ի վեր առաջին անգամ կտեղափոխվեն երկրի քաղաքացիական օդանավակայաններ ՌԴ–ի հետ հարաբերություններում լարվածության աճի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Daily Express» թերթին։
Ինչպես գրում է պարբերականը, սեպտեմբերին Նորֆոլկ և Լինկոլնշիր կոմսություններում տեղակայված «Eurofighter Typhoon» և «F-35» կործանիչները փորձարկումների ժամանակ կբաժանվեն փոքր խմբերի և կտեղակայվեն երկրի ծայրամասերում գտնվող մի շարք օդանավակայաններում։
Ըստ պարբերականի` տեղափոխման նպատակ մեկն է`երաշխիք ունենալ, որ Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ–ի արագ արձագանքման ուժերը կկարողանան դիմակայել սեփական բազաների վրա անմիջական հարձակումները։
Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի համար ծանր ամիսներ է կանխագուշակել
Նշվում է, որ վերջին մեկ տարում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աշխատակիցները մի քանի անգամ այցելել են երկրի քաղաքացիական օդանավակայաններ` պարզելու, թե որքան ինքնաթիռ և պահուստային հզորություն, ինչպես նաև ցամաքային անձնակազմ կարելի է տեղակայել այնտեղ արտակարգ իրավիճակների դեպքում։
Ռազմական ինքնաթիռների տեղափոխումը կիրականացվի «Agile Combat Employment» (ACE) հայեցակարգի շրջանակում, որն ուղղված է մեծ թվով տեղակայման վայրերից թագավորական ռազմաօդային ուժերին գործելու հնարավորություն տալուն` այդպիսով ապահովելով նրանց ճկունությունն ու հուսալիությունը։
Այդ հայեցակարգը մշակվել է ավելի քան մեկ տարի առաջ և նախատեսվել է Հնդկական-խաղաղօվկիանոսյան շրջանի, Մերձավոր Արևելքի կամ Եվրոպայում ՆԱՏՕ–ի արևելյան շրջանների պես պոտենցիալ թեժ կետերում կիրառելու համար։ Սակայն, ինչպես գրում է պարբերականը, Ուկրաինայում ՌԴ–ի հատուկ գործողությունների մեկնարկից հետո ACE ծրագիրն արագացվել է և տարածվել Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքի վրա։
Մեծ Բրիտանիան Ուկրաինային ստորջրյա անօդաչուներ կփոխանցի ափերն ականազերծելու համար