Թբիլիսիի մոտակայքում գտնվող անտառում հրդեհ է բռնկվել

Դեպքի վայր են մեկնել մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներ։ Հրդեհը մարելու համար գործի են դրվել նաև ուղղաթիռներ:
Sputnik
Թբիլիսիի մոտակայքում գտնվող անտառում հրդեհ է բռնկվել, հայտնում է Sputnik Գրուզիան։
Հրշեջները ներկայումս փորձում են տեղայնացնել Շավնաբադա լեռան վրա բռնկված հրդեհը, որը գտնվում է Թբիլիսիից 25-30 կմ հեռավորության վրա։
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են մի քանի մարտական հաշվարկ։
Ըստ ԶԼՄ-ների՝ հրդեհի վայր են մեկնել նաև ուղղաթիռներ։
Այրվում է չոր խոտ և թփեր։