Saint Louis Rapid & Blitz․Լևոն Արոնյանը բոլոր պարտիաներն ավարտեց ոչ-ոքի

Լևոն Արոնյան. Արխիվային լուսանկար
Լևոն Արոնյանը 5 միավորով կիսում է 8-9-րդ տեղերն ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։ Վերջին տեղում ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Saint Louis Rapid & Blitz ամենամյա մրցաշարի երկրորդ օրը Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) արագ խաղի երեք պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի։ 3-6-րդ տուրերում հայ գրոսմայստերի մրցակիցներն էին ամերիկացիներ Սեմ Շենքլանդը, Ջեֆրի Սյոն և Ֆաբիանո Կարուանան։
Արոնյանը 5 միավորով կիսում է 8-9-րդ տեղերն ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։ Վերջին տեղում ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն է՝ 3 միավոր։
Միանձնյա առաջատարը Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան է՝ 8 միավոր։
Հաղթանակի համար շնորհվում է 2, ոչ ոքի արդյունքի համար՝ 1 միավոր։
Saint Louis Rapid & Blitz մրցաշարը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է։ Արագ խաղի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։