Նիդեռլանդներում բեռնատարը մխրճվել է հանգստացողների մեջ. 6 մարդ մահացել է

Նիդեռլանդներ. Արխիվային լուսանկար
Բեռնատարի վարորդը 46-ամյա իսպանացի է, նա մեղադրվում է մահվան ելքով ՃՏՊ-ի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Նիդեռլանդների հարավում վեց մարդ, որոնք բարբեքյու էին կազմակերպել, մահացել են բեռնատարի վրաերթի պատճառով: Այս մասին հայտնում է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան (NOS)՝ հղում անելով ոստիկանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան. իսպանական տրանսպորտային ընկերության բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մխրճվել մարդկանց խմբի մեջ, որոնք բաց երկնքի տակ խորոված էին անում Նյիվ Բեյերլանդ գյուղում:
Ինչպես հայտարարել է ոստիկանությունը, բեռնատարի վրաերթի հետևանքով մահացել է վեց մարդ, յոթը վիրավորվել են, նրանցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել:
Բեռնատարի վարորդը՝ 46-ամյա իսպանացին, ձերբակալվել է նախօրեին, նրան մեղադրում են մահացու ելքով ավտովթարի համար։ Նշվում է, որ ձերբակալվածը գտնվել է սթափ վիճակում։
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը բեռնատարն արտակարգ պատահարից առաջ կանգնեցրել էր ամբարտակի վրա, ինչից հետո անհայտ պատճառներով կրկին սկսել է վարել և դուրս եկել ճանապարհից: