ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Այսօր առավոտյան մահացել է ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ, ֆիզիկոս Խաչիկ Ստամբոլցյանը: Տեղեկությունը հայտնում է 168.am-ը։
Նա 81 տարեկան էր:
Խաչիկ Ստամբոլցյանը ծնվել է 1940 թ. սեպտեմբերի 15-ին: Ավարտել է Երևանի պետական համալսարանը, ստացել է ֆիզիկոսի որակավորում:
Ստամբոլցյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատող, ընտրվել ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր:
Ընտրվել է ՀՀ ԳԽ աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նա «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ էր: