ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի-Sputnik. Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Տորպեդո»-«Կրասնոդար» խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դուբլի հեղինակ է դարձել։
Խաղի 31-րդ րոպեին Սպերցյանը բացել է հաշիվը՝ արդյունավետ օգտագործելով խաղընկերոջ փոխանցումը։ Իսկ արդեն հանդիպման 44-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը դուբլ է ձևակերպել տուգանայինից կատարած փայլուն հարվածով։
«Տորպեդո»-«Կրասնոդար» խաղն ավարտվեց 1։4 հաշվով։ «Կրասնոդարն» այս պահին 14 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում։