ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի Կալերի փողոցում գտնվող փայտի արհեստանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տնակն ամբողջությամբ այրվել է։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հրդեհի մասին ահազանգը ստացվել է այսօր, ժամը 05:25-ին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աստղաձոր գյուղի «Կալերի թաղ» կոչվող հատվածում այրվում է փայտի արհեստանոցին կից տնակը (մոտ 70 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:42-ին, մարվել՝ 06:42-ին: Տնակն ամբողջությամբ այրվել է։