Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով այցով գտնվում էր Ալժիրում, Օման քաղաքում դիմավորել է թշնամաբար տրամադրված ամբոխը, որը վիրավորանքներ է հնչեցրել նրա հասցեին:
«Խանութից 150 մետր հեռավորության վրա պետության ղեկավարը դուրս է եկել մեքենայից՝ ժողովրդի հետ հանպատրաստից շփվելու համար, ինչից անվտանգության ծառայությունների վրա սառը քրտինք է տվել։ Անսպասելիորեն Էմանուել Մակրոնը մի քանի րոպե է ծախսել ձեռքեր սեղմելու, ամբոխի մեջ մի քանի լուսանկար անելու համար, թիկնապահները կազմ-պատրաստ են եղել»,-հայտնում է France Info հեռուստաալիքը ՝ նկարագրելով տեղի ունեցածը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հավաքվածները վանկարկել են «Կեցցե՛ Ալժիրը», «Մենք մեր տանն ենք», «Ֆրանսիան խժռում է մեր երկիրը» և այլն։ Տեսագրության մեջ կարելի է տեսնել, թե ինչպես է Մակրոնը կարճ շփումից հետո շնորհակալություն հայտնում հավաքվածներին և նստում մեքենան։
Ֆրանսիայի նախագահն օգոստոսի 25-27-ը այցով գտնվել է Ալժիրում։