Ոստիկանությունը բացահայտել է Երևանում գործող հերթական թմրաշղթան

Բերման են ենթարկվել ու ձերբակալվել 8 քաղաքացիներ, 38-ամյա իրացնողը կալանավորվել է։
Sputnik
Երևանի Շահամիրյանների փողոցում ձերբակալվել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել 39 տարեկան երեք տղամարդիկ: Նրանցից երկուսի մոտ հայտնաբերվել են ներարկիչներ` սուբուտեքսի հեղուկի նմանվող զանգվածով:
Ոստիկանությունը հայտնում է, որ փաստի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, 2 ժամ անց Բագրատունյաց պողոտայում ձերբակալվել ու նախաքննական մարմին է ներկայացվել 59-ամյա ևս մեկ տղամարդ, որի մոտ հայտնաբերվել են սուբուտեքսով ու մեթամֆետամինով մեկական փաթեթներ:
Հատուկ միջոցառումներն այսքանով չեն ավարտվել, և 1 ժամ անց Արցախի փողոցում ձերբակալվել ու «Օպել» մակնիշի ավտոմեքենայով քննչական բաժին են բերման ենթարկվել 40-ամյա և 54-ամյա ևս երկու տղամարդիկ:
Հետապնդում և ՃՏՊ. Մեղրիում կալանավորել են թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվող 3 անձի
Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է երկու ներարկիչ, որոնցից մեկը` թափանցիկ հեղուկով` սուբտեքսով, և գաղտնի փականով դանակ: Մեքենայում նույնպես հայտաբերվել է սուբուտեքս տեսակի թմրամիջոց։
Բացի այդ, նույն օրը Չեխովի փողոցում ձերբակալվել ու իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվել թմրանյութի մեկ գնորդ, որի մոտ հայտնաբերվել են սրվակներ, ներարկիչներ ու սուբուտեքսի կես դեղահաբ:
ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք է կանխել. տեսանյութ
Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքում ձերբակալվել ու իր վարած «Օպել» ավտոմեքենայով քննչական բաժին է ներկայացվել 38-ամյա մի տղամարդ, որը, նախնական տվյալներով, թմրամիջոցներ իրացնող է:
Նրա մոտ ևս հայտնաբերվել է սուբուտեքսի կես դեղահաբ: Նա ձերբակալվել է, ապա կալանավորվել և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ։