ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ու Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը
Մարզպետարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում չինացի դիվանագետին են ներկայացվել Վայոց Ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակն ու զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով գինեգործության և զբոսաշրջության ոլորրտներին։
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը` Վայոց Ձորի մարզպետարանում
Գինեգործության մարզային ներուժին և արտահանման հնարավորություններին ծանոթանալու նպատակով Չինատանի դեսպանին ուղեկցել են Արենիի գինու գործարան, ինչպես նաևԹռչունների քարանձավ, որտեղ ներկայացված է աշխարհում հնագույնը համարվող գինեգործական համալիրը։
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը` Վայոց Ձորում
Երկուստեք ընդգծվել է Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների շրջանում Վայոց Ձորի հարուստ պատմամշակութային արժեքները և ներուժը հանրայնացնելու կարևորությունը։ Այդ համատեքստում հյուրերն այցելել են նաև Վայոց Ձորի այցեքարտ հանդիսացող, Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը՝ Նորվանքի վանական համալիր։
Հանդիպմանը քննարկվել են նաև կրթամշակութային ոլորտում հնարավոր համագործակցության ուղիները, մասնավորապես` Վայոց Ձորի մարզում չինարեն լեզվի ուսուցման կենտրոնի ստեղծման հնարավորությունը։