Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը ցերեկային ժամերին նորմայից բարձր է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից զգուշացնում են, որ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան է` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 276-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օգոստոսի 27–ի գիշերը եղել է 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +35....+37 աստիճան։