Սևանա լճի ափին օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

31-ամյա օտարերկրացին հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդուն։
Sputnik
Սևանա լճի ափին օտարերկրացիների միջև ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին` ժամը 14։00-ին։
Մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանները անմիջապես հասել են դեպքի վայր, հայտնաբերել և՛ դանակահարողին, և՛ մարմնական վնասվածքներ ստացած անձին։
Դանակահարված տղամարդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ դանակահարողը ձերբակալվել։
31-ամյա օտարերկրացին ներկայացվել է քննչական ստորաբաժանում։ Նա հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդուն, ինչից հետո դանակը նետել է Սևանա լիճը։
Կատարվում է նախաքննություն։
Երևանի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել