Սարսափելի վթար Լոռիում. մահացել են 15 և 18 տարեկան 2 աղջիկ և 20–ամյա տղա

Վթարի փաստով Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կա երեք զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 19:20–ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են Man բեռնատարն ու Mercedes մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Բախման հետևանքով Mercedes-ը բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե հենապատերին, որից երկուսը կոտրվել են ու Mercedes-ը մոտ 4 մետր բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է Դեբեդ գետի ափին՝ բախվելով ծառին:

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 2–ը` ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Վթար Երևանի Խանջյան փողոցում. վարորդներից մեկը տեղում մահացել է, տուժածներ կան
Մինչ քննչական խումբը դեպքի վայրի զննություն էր կատարում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, նույնպես մահացել է:
Վթարի փաստով Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը:
Վթար Երևանում` շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. կա վիրավոր
Կայքի տեղեկություններով՝ մահացածներից մեկը 18-ամյա Նարե Մաթևոսյանն է, մյուսները` 15-ամյա Միլենա Պարտիկյանը և 20-ամյա Արգիշտի Մանուկյանը։ Man-ի ղեկին եղել է 58-ամյա Դավիթ Օմիլաշվիլին: