Փաշինյանը կոչ արեց վերադառնալ ԵԱՏՄ-ում մաքսատուրքերի բաշխման միասնական մեթոդաբանությանը

ՀՀ վարչապետը շեղումներ է արձանագրել ԵԱՏՄ-ի ներսում մաքսատուրքերի բաշխման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում վերադառնալ Եվրասիական տնտեսական միության երկրների միջև մաքսատուրքերի բաշխման միասնական մեթոդաբանությանը։
ԵԱՏՄ երկրները համակարգված արձագանքում են մարտահրավերներին. Միշուստին
Ելույթ ունենալով Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում՝ վարչապետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին ամիսներին միության արտաքին առևտրի կառուցվածքի փոփոխման հետ կապված մաքսատուրքերի բաշխման գործընթացում զգալի շեղումներ են նկատվում:

«Անհրաժեշտ ենք համարում ամենամոտ ապագայում վերադառնալ մաքսատուրքերի բաշխման միասնական մեթոդիկային»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 26-ին, Ղրղզստանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը 2022 թ-ի առաջին կիսամյակում աճել է 52,5%-ով. Փաշինյան