Օմսկի նահանգապետն այցելել է Սևանի ծիածանափայլ իշխանի բուծման ձեռնարկություն

Օմսկի նահանգապետն այցելել է Սևանի ծիածանափայլ իշխանի բուծման ձեռնարկություն
Ալեքսանդր Բուրկովի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր եզրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովն այցելել է Գեղարքունիքի մարզի «Սևանի իշխան» ՓԲԸ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նշենք, որ «Սևանի իշխան» ՓԲԸ ծիածանափայլ իշխանի բուծման և վերամշակման ձեռնարկություն է:
Օմսկի նահանգապետն այցելել է Սևանի ծիածանափայլ իշխանի բուծման ձեռնարկություն
Ընկերության նպատակներից է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և լճի հիմնախնդիրների լուծումը:
Ալեքսանդր Բուրկովը շրջել է արտադրամասում, ծանոթացել գործունեության ամբողջ ցիկլին։ Նրա հետ քննարկվել է Օմսկի նահանգի հետ համագործակցության հնարավոր եզրերը:
Օմսկի նահանգապետն այցելել է Սևանի ծիածանափայլ իշխանի բուծման ձեռնարկություն
Հիշեցնենք` ավելի վաղ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանն ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Օմսկի նահանգապետն այցելել է Սևանի ծիածանափայլ իշխանի բուծման ձեռնարկություն