ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Այսօրվանից Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Մինչև ամսի 30-ը տեղումներ չեն գրանցվի։
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 34-36, գիշերը` 20-22 աստիճան տաքության սահմանում։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։