Ապոկալիպսիսը դեռ չի եկել, իրավիճակը հաջողվում է պահպանել. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը. Արխիվային լուսանկար
Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմ տեղի չունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Դեռ հաջողվում է պահպանել այն իրավիճակը, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմը չսկսվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում նա բացասաբար է պատասխանել այն հարցին, թե մոլորակն արդյո՞ք նոր համաշխարհային պատերազմի մեջ է մտել։
«Հույս ունեմ, որ ոչ։ Չնայած, եթե աստվածաշնչյան համեմատություն անցկացնենք և հիշենք Հովհաննես առաքյալի հայտնության խոսքերը. «Եվ առաջին հրեշտակը հառաչեց, և կարկուտ ու կրակ եղավ»։ Ահա, առնվազն առաջին հրեշտակը հառաչեց, բայց ապոկալիպսիսը դեռ չի եկել և, հուսով եմ, չի գա»,–ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմ տեղի չունենա, և Ռուսաստանի քաղաքականությունը հենց դրան է ուղղված։ Մեդվեդևը հավելել է, որ նույնիսկ հատուկ ռազմական գործողություն իրականացվում է այն բանի համար, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմը տեղի չունենա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 183-րդ օրը։