Շոյգուն ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը

ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն. Արխիվային լուսանկար
Սերգեյ Շոյգուն նշել է ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների Զապորոժիեի ԱԷԿ այցելության կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն ֆրանսիացի իր գործընկեր Սեբաստիան Լեկորնուի հետ քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը... Շոյգուն գնահատականներ է տվել ուկրաինական զինված ուժերի գործողություններին, որոնք կարող են խաթարել կայանի անվտանգ աշխատանքը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվել է ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների Զապորոժիեի ԱԷԿ այցելության կարևորությունը և կազմակերպության տեսուչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Հիշեցնենք, որ ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ այն ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: