ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ կառավարությունների մյուս ղեկավարների հետ Ղրղզստանի Իսիկ Կուլ լճի ափին է։
Վարչապետներն օգտագործում են բոլոր հնարավորությունները ոչ պաշտոնական շփման համար։
Իսկ այս հանդիպումից հետո Չոլպոն-Աթայի պետական նստավայրում սկսվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։ Հանդիպումը բացել է Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովը։
Վաղը տեղի կունենա ԵԱՏՄ երկրների վարչապետների ընդլայնված կազմով հանդիպումը։