«Ազով» ահաբեկչական կազմակերպության աջակիցը, որը Ռուսաստանի քաղաքացի է, բերման է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ ԱԴԾ-ից։
Գերատեսչության տվյալներով՝ նա Բալթյան նավատորմի օբյեկտների վրա և «Խրաբրովո» օդանավակայանում հարձակումներ էր ծրագրել։ Տղամարդու բնակության վայրում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մոտ 5 կգ տրոտիլ պարունակող ռումբ։
Տեսանյութում երևում են ձայնագրություններն ու տեսանյութերը, որոնք նա հանձնել է իր ուկրաինացի համակարգողներին։ Դրանցից մեկում նա հավատարմության երդում է տալիս «Ազովին»։