Ռուս հայտնի դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հարսանիքը կայացել է։ Համացանցում հրապարակվել են հարսանեկան արարողության լուսանկարներն ու տեսագրությունները։
Դատելով կադրերից` նրանք շքեղ հարսանիք են արել, բայց հյուրերի թիվը մեծ չէ։
Բրուտյանը հարսի պարը հայկական երաժշտության տակ է պարել։
Ռուսական լրատվամիջոցների մի մասը հայտնում է, որ արարողությունը Հայաստանում է կազմակերպվել։
Հիշեցնենք` մայիսին հայտնի դարձավ, որ դերասանները հարաբերություններն օրինականացրել են Մոսկվայի ՔԿԱԳ-երից մեկում։
Ավելի ուշ` նրանք Հայաստան ժամանեցին և սկսեցին զվարճալի տեսանյութեր հրապարակել, որոնցից մեկում Զեփյուռը Պավելին հայերեն է սովորեցնում։