Երևան–Իջևան ճանապարհին Nissan–ը բախվել է շինության պատին. 65-ամյա վարորդը մահացել է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Երևան–Իջևան ավտոճանապարհին` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` դեպքի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 25-ին, ժամը 12։23-ին։
«Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ-ին «Nissan Elison» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․Թ․, ծնված 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 40 մ) և բախվել հարակից շինության պատին․վարորդը տեղում մահացել է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային:
Վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին. կա մեկ զոհ, մեկ վիրավոր