Էջմիածնում 22-ամյա աղջիկը դանակահարել է հարևանին. ոստիկանություն

Ոստիկանական ավտոմեքենա
Կինը խոստովանել է արարքը, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 22-ամյա աղջիկը դանակահարել է 40-ամյա հարևանին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ` մոտավորապես 23.30-ին։
Տղամարդը որովայնի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով տեղափոխվել է բուժկենտրոն։
Վազաշենում 23-ամյա երիտասարդին սպանած տղամարդը ձերբակալվել է. ոստիկանություն
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա կինը ներկայացել է Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վանաձորում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. 38-ամյա տղամարդուն մահացած են գտել