Ուկրաինական զորքերի կողմից «Տոչկա-Ու» է կիրառվել ԼԺՀ-ի Ռովենկի բնակավայրում. տեսանյութ

Տարածքի՝ փլատակներից մաքրումն ու կրակոցների հետևանքով տուժածների որոնումները շարունակվում են։
Sputnik
Երկու մարդ է զոհվել ուկրաինական զորքերի կողմից ԼԺՀ Ռովենկի բնակավայրում «Տոչկա-Ու» համալիրի կիրառման հետևանքով:
Ուկրաինական զորքերն այսօր ժամը 06:40-ին (Երևանի ժամանակով 07:40-ին) Ռովենկի քաղաքում «Տոչկա-Ու» համալիրից հրթիռ են արձակել:
Ինչպես հաղորդում է Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնի ԴԺՀ-ի ներկայացուցչությունը, Ռովենկի քաղաքի գնդակոծության հետևանքով կան ավերածություններ:
«Ավերվել են ԱՏՊ-10956-ի վարչական շենքը և արտադրական տարածքները, վնասվել են 5 մարդատար ավտոբուս և 6 բեռնատար ավտոմեքենա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ փլատակների մաքրումը և տուժածների որոնումները շարունակվում են:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 181-րդ օրը։