Սիրիայի հյուսիսում թուրքական ԱԹՍ–ի հարվածից երեք մարդ է զոհվել

Տուժածների թվում 13-ամյա երեխա և 21-ամյա աղջիկ կա։ Տուժածները տեղափոխվել են Ֆաֆին շրջանի հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ նահանգի Թել Ռիֆադ քաղաքին թուրքական մարտական անօդաչու սարքի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Վիրավորների մեջ կանայք և երեխաներ կան։ Տեղեկությունը հայտնում է քրդական ANHA գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարվածի հետևանքով վեց վիրավոր կա։
Նշվում է, որ վիրավորները տեղափոխվել են Ֆաֆին շրջանի հիվանդանոց։
Գործակալության տվյալներով՝ տուժածների թվում 13-ամյա երեխա և21-ամյա աղջիկ կա։
Ռուսաստանը և Սիրիան Իսրայելից պահանջում են հարգել Սիրիայի ինքնիշխանությունը. Լավրով
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում։
Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ անօրինական է համարում թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։