ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ում լրագրողներին ցույց է տվել, թե որքան անտեսանելի են ուկրաինացի զինվորականների կողմից օգտագործվող «Լեպեստոկ» ականները, որոնք կիրառվում են նաև Դոնբասի խաղաղ բնակչության դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Սա մինի ական է, Ուկրաինայի զինված ուժերը գցում են դրանք բնակելի թաղամասերում, փողոցներում, զբոսայգիներում: Դրանց տեղանքում հայտնաբերելը շատ դժվար է»,–ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։
Նրա խոսքով`եթե այդ ականները հայտնաբերում են երեխաները, հաճախ դրանք շփոթում են խաղալիքների հետ ու վերցնում, իսկ հետո այդ սարքերը պայթում են։
Ինչպես նշել է Նեբենզյան, այդ ականներից տուժել է 47 մարդ։
«Մենք կոչ ենք անում դատապարտել Կիևի ռեժիմին պատերազմում այս անմարդկային մեթոդների կիրառման համար»,- ընդգծել է նա։
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչությունն ավելի վաղ Անվտանգության խորհրդին նամակ էր հղել Կիևի կողմից Դոնբասի խաղաղ բնակչության դեմ «Լեպեստոկ» ականների օգտագործման համար։
Նամակն ուղարկվել էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 181-րդ օրը։